
Գյումրիում դպրոցականների վեճն ավարտվել է դանակահարությամբ. 14-ամյա տղայի թոքը դրենավորվել է

Գյումրու «Ավստրիական մոր ու մանկան հիվանդանոց» տեղափոխված տղայի վիճակն այս պահին ծանր կայուն է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին հիվանդանոցից: Նշենք, որ հոկտեմբերի 16-ին ժամը 19:00-ին շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել սուր կտրող-ծակող գործիքով միջին ծանրության վնասվածքներ ստացած 14-ամյա Տիգրան Ե.-ն: Տուժողի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք՝ հետին մասում: Եղել է արյունահոսություն, որը դադարել է վիրահատությունից հետո, թոքը դրենավորվել է: Դեռահասը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Դեպքը տեղի է ունեցել Գյումրու 8-րդ զինվորական թաղամասում՝ թիվ 19 դպրոցի մոտ: Ըստ որոշ տեղեկությունների` վիճաբանություն է սկսվել երկու 14 տարեկան տղաների միջեւ, որն էլ ավարտվել է դանակահարությամբ: Կատարվում է նախաքննություն:
Արմենուհի Մխոյան