Բաժիններ՝

«Ես խնդրում եմ, դա չկապեք հայ-ռուսական հարաբերությունների հետ». Ռուսաստանի հայերի միության փոխնախագահը՝ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի մասին

Ռուսաստանի հայերի միությունն «անպայման» ցույց կտա աջակցություն Մոսկվա-Երևան ավտոբուսի  վթարի հետևանքով տուժածներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը։

«Դեռ նոր է եղել, դեռ կնայենք՝ ինչով կարող ենք օգնել։ Անպայման աջակցություն լինելու է։ Բոլոր հարցերում էլ Ռուսաստանի հայերի միությունը Ռուսաստանում բնակվող հայության նկատմամբ ցուցաբերում է օգնություն»,- նշեց Վ. Աղայանը։

168.am-ի այն հարցին, թե ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված, որ վերջին շրջանում նման վթարները շատացել են, Վ. Աղայանն այսպես պատասխանեց. «Ես խնդրում եմ, դա էլ չկապեք մեր ազգային առանձնահատկության կամ հայ-ռուսական հարաբերությունների հետ։ Վթար է, դուք գիտեք, որ ոչ միայն Ռուսաստանում, մեզ մոտ էլ է շատ տեղի ունենում, դա հավանաբար կապված  է մարդկանց պատասխանատվության հետ, չգիտեմ, բայց երբեք չտեղափոխեք դա ազգային հարաբերությունների հարթություն»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս