
Մանրամասներ՝ Գյումրիում անչափահաս տղայի դանակահարության դեպքից

Tsayg.am. Հոկտեմբերի 16-ին ժամը 19:30-ի սահմաններում Գյումրու 8-րդ զինվորական թաղամասից Շտապբուժօգնության ավտոմեքենայով Ավստրիական «Մոր և մանկան» հիվանադանոց է տեղափոխվել 14 տարեկան Տիգրան Եղիկյանը: Նախնական տեղեկություններով, նա ստացել է կտրող-ծակող գործիքով վերք: Հիվանդանոցում նրա նկատմամբ տարվել է համապատասխան հետազոտություն և տղան անմիջապես վիրահատվել է: Ներկա պահին Տիգրանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Տղայի վիճակն, ըստ մասնագետների, գնահատվում է միջին ծանրության: