Գեներալը երգի մեկնաբանությամբ հանդես է եկել կառավարական հեռուստատեսային կենտրոնի լրատվական թողարկման ընթացքում, որի հաղորդումները միաժամանակ ցուցադրվում են Թաիլանդի հեռուստատեսության բոլոր ալիքներով:
Կայացել է «Մանկական Եվրատեսիլ-2016» մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան: Այս տարի միջազգային հեղինակավոր մրցույթին Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը կներկայանան «Տարբեր» երգով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 28-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հոկտեմբերի 28-ի նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալլեյտենանտ Հունան Պողոսյանը, մասնակցում էին ոստիկանության ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը, ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հայաստանում Ղազախստանի դեսպանատանը տեղի է ունեցել դեսպան Թիմում Ուրազաևի և հայաստանյան առաջատար ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրների և ղեկավարների հանդիպումը:
ՀԽ անդամ Արշակ Սադոյանն էլ ընդգծել է, որ կառավարության ծրագրում ամբողջական և շեշտադրված ներկայացված չէ այն կարևորագույն խնդիրը, որը վերաբերում է աշխարհով մեկ սփռված հայության համախմբմանը, համահայկական մրցունակ կառույցների ստեղծմանն ու հայկական ներուժի օգտագործմանը` ի շահ հայության: Որոշվել է խորհրդում այդ հարցերին լրացուցիչ անդրադառնալ:
Մարտականա դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված զինծառայող Գուրգեն Այվազյանին վերջին հրաժեշտն են տալիս Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում:
Փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2016 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ և նույն օրը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը հանցանք կատարելու անմիջական ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է:
Մ.Կալաշովի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
Բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը Դավթաշեն համայնքում կազմել է 276 հազար 850 դրամ, Ավանում՝ 261 հազար 800 դրամ, Շենգավիթում՝ 257 հազար 700 դրամ:
Ցավալիորեն Երևանի քաղաքապետի արձագանքը դուրս էր էթիկայի ու անգամ քաղաքական բանավեճի մշակույթի տիրույթներից և հիմնական ասելիքը ամփոփվեց «Լավ ենք անում ու էլի ենք լավ անելու» բանաձևում: «Բարև Երևան» խմբակցությունը նախընտրեց կրքերը չշիկացնել նիստում՝ քաղաքապետին հնարավորություն տալով գիտակցել իր պատասխանի անթույլատրելիությունը ոչ միայն քաղաքական բանավեճում, այլ նաև ընդհանրապես, որպես մտածողություն՝ կառավարում իրականացնելիս:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարությամբ` Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունն ուսումնասիրում է Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների արդյունքներն ու հետևանքները. ուսումնասիրության եզրակացության վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Գագիկ Խաչատրյանը 2016 թվականի նոյեմբերի 1-ից կազատվի Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից։
«Հայկական եկեղեցին կրոնական տուրիզմի ջատագով է և բաց է բոլոր այն տուրիստական ընկերությունների համար, որոնք կունենան առաջարկներ կրոնական տուրիզմը զարգացնելու նպատակով: Իհարկե, Հայաստանն իր բնաշխարհով շատ գեղեցիկ է, բայց իր ուրույն տեղն ունի նաև կրոնական տուրիզմը: Եկեղեցին լրջորեն մտածում է այդ ոլորտի զարգացման մասին: Զբոսաշրջիկին պետք է ծանոթացնել ոչ միայն վանքերի քարերը, այլ նաև եկեղեցու բովանդակությունը»:
«Շենքն ուներ սեփականատեր, որը որոշել էր այն քանդել եւ փոխարենը նոր շենք կառուցել»,- ասաց նա:
«Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի պատվերով՝ «ԱլԳարե» շինարարական ընկերությունն է իրականացնում կառուցապատման աշխատանքները։ Աշխատում են ավելի քան 20 շինարարներ, քարագործներ ու բանվորներ` աշխղեկ Շիրվանի ղեկավարությամբ։ Վերակերտվում է Հին Երևանի մի փոքր մասնիկ, որը ծառայելու է՝ որպես «Վարպետաց դպրոց»։
Պատմականորեն այնպես է ստացվել, որ Թուրքիայի հայությունը չունի այլ կազմակերպչական մարմին, և միակ կառավարման մարմինը, որը կարող է հայության շահերը ներկայացնել թուրքական իշխանական տարբեր ինստանցիաներում, Պոլսո Հայոց պատրիարքությունն է։ Պատրիարքն էլ համարվում է այդ համայնքի ոչ միայն հոգևոր, այլ ընդհանրապես՝ առաջնորդ և ներկայացուցիչ։
ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 8 և 10 տարեկան աղջիկ երեխաների նկատմամբ 38 տարեկան տղամարդու կողմից անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։
Հոկտեմբերի 29-31-ը, նոյեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 28-ին քաղաքավարական հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ:
Քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
«Երբ նայում ենք լրատվականով, Դավիթ Սանասարյանին և Աշոտ Խուրշուդյանին անգամ հնարավորություն են տալիս արտերկրում վերապատրաստվել, ինչը շատ ողջունելի է մեր կողմից, բայց միևնույն ժամանակ՝ անհասկանալի է մեր պաշտպանյալ Ղուկասյանի նկատմամբ այդ վերաբերմունքը, հետապնդումը։ Աստեղ կա խնդիր՝ կոնկրետ Անդրիաս Ղուկասյանին պահել ապօրինի անազատության մեջ»։
«Արդեն երեք ամիս է՝ այս գործը քննվում է, և նախաքննության մարմինը տիրապետում է այն ծավալի ապացույցների, որոնցով միանշանակ պետք է քրեական հետապնդումը դադարեցվեր ինչպես՝ Անդրիաս Ղուկասյանի, այնպես էլ՝ Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի և մյուս մեղադրյալների նկատմամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 11.10-ին, Մանանդյան փողոցի թիվ 34 շենքի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Ղուկաս Ե.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու համալսարանական հիվանդանոցի հանդերձասրահի պահարանից գողություն կատարած անձի ինքնությունը:
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունն առաջարկում է Ռուսաստանում սահմանել աղքատության նոր նպաստ։ Այդ մասին «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Տատյանա Նեստերենկոն։
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովան rusarminfo-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ընկերությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել Գյումրի-Մոսկվա չվերթերի գործարկման վերաբերյալ։
1967թ. ծնված արարատցի Գայանե Մնացականյանը 2016 թվականի փետրվարին առողջական խնդիրներով դիմում է բժշկի և պարզվում է, որ նրա մոտ առկա է չարորակ գոյացություն, անմիջապես կատարվում է վիրահատություն և նշանակվում քիմիաթերապիա:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը: