«Երբ իմ ուսանող ընկեր Խորխեն իմացավ, որ պետք է Սմոլնիում նկարեմ Ֆիդել Կաստրոյի այցն ու ընդունելությունը, խնդրեց, որ իր և ուսանող ընկերների դիմում-խնդրանքը փոխանցեմ իրենց երկրի ղեկավարին»:
ՀՀ ֆինանսների նախարարությունում նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդի՝ Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված առաջին նիստը:
Ավանդի փոխհատուցումը ստանալու համար ավանդատուները հաշվառման նպատակով իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր:
Գեղարքունիքի մարզպետարանում այսօր ապակենտրոնացված համագործակցության պայմանագիր ստորագրվեց Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզերի միջեւ:
Արցախյան ազատամարտի մասնակից Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի շատ անդամների չվիճակվեց տեսնել հաղթանակը, չնայած նաեւ նրանց ջանքերով ձեռք բերվեց արժանապատիվ խաղաղությունը:
Գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով ՀՀ գլխավոր դատախազը քրեական գործը հանձնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 30-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Բաշինջաղյան փող. 1-ին նրբանցքի 1-ից-24 համարների ջրամատակարարումը:
Բացի դասական պատմամշակութային զբոսաշրջությունից, զբոսաշրջիկներին առաջարկում են տարբեր ծառայություններ՝ մշակութային միջոցառումներ, փառատոններ, ինչը նույնպես հետաքրքրական է Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար։ Օտարերկրացիներին հետաքրքրում են նաև հայկական ավանդույթները, խոհանոցը, գյուղաբնակների կյանքը, թե ինչպես են այստեղ հող մշակում, լավաշ, պանիր պատրաստում:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նշեց, որ, եթե մի քանի իշխանական պատգամավորներ «Որսորդ» միության անդամ են ու զենք ունեն, կամ ունեն անձնական ստացած պարգևներ, պետք չէ տարածել մյուսների վրա։
Սեպտեմբերին առկա 820 մլն դրամից ընկերությունների պարտքի գյուղացիական տնտեսություններին հասել է 211 մլն դրամ: Միջոցառումներ են ձեռնարկվել գյուղմթերքի իրացման, Հայաստանից Իրան մսաթմերքի արտահանման, պարարտանյութերի, սերմերի դիմաց նախկինում կուտակված պարտքերի հավաքագրման ուղղությամբ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է կայացրել Արամ Բադալյանին նշանակել կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում։
«Մենք ի՞նչ ենք ուզում և ակնկալում ձեզանից. նախ մաքսիմալ թափանցիկ, բաց, քաշքշուկը քիչ, ոչ մեկին, ում չի հասնում փող՝ չենք տալու, մոտիվացիոն վիճակը, որը ստեղծել ենք, որ մարդն ուզում է սոցիալապես անապահով դառնալ, այդ դաշտը մաքսիմալ պետք է փորձենք կոտրել»:
Նոյեմբերի 25-ին, ժամը 19-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 31/5 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 1946 թ. ծնված Ջորջ Նալբանդյանին և դիմել փախուստի:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կենդանիների մորթից ստացված թարմ և սառեցված միս վաճառող տնտեսավարողներին հորդորում է խիստ ուշադրություն դարձնել շուկայահանմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ պահանջներին:
ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալում այսօր առավոտյան մահացած 20-ամյա Նարեկ Ասատրյանը գլխի շրջանում վիրավորումը ստացել է զորացրվելու նախորդ օրը:
Դեպքի վերաբերյալ տուժած կնոջից ոստիկանությունում ստացված հաղորդման հիման վրա 2016թ. նոյեմբերի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով և նախաքննության համար գործն ուղարկվել ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Վիգեն Սարգսյանը շրջել է Հայրենական Մեծ պատերազմի Կենտրոնական թանգարանում, ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին:
78 տարեկան հասակում 2016թ-ի նոյեմբերի 28-ին կյանքից հեռացավ հայտնի գիտնական, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սերգեյի Չիլինգարյանը: Այս մասին տեղեկացրին ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Նոյեմբերի 30-ին, 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը զեկուցել է նախարարության գործունեության գերակա ուղղություններից մեկի՝ Հայաստանում և արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակման ու զարգացման, մայրաքաղաքից բացի մարզերում ևս մշակութային կյանքի աշխուժացման ուղղությամբ նախարարության նոր նախաձեռնությունների մասին, որոնց Սերժ Սարգսյանն անդրադարձել էր օրերս՝ ՀՀԿ 16-րդ համագումարում հնչեցրած զեկույցի ժամանակ:
«Ամիսներ շարունակ բժիշկները պայքարում էին Նարեկի կյանքի համար, սակայն, ցավոք, չհաջողվեց»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նոյեմբերի 29-ին, ժամը 10.36-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցում:
«Ելույթներից երևում է, որ լուրջ հակասություններ չկան նախագծի շուրջ, պարզապես նախընտրական կրքեր են»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Ես խղճում եմ այն տղամարդկանց, ովքեր որևէ անելիք և ասելիք այլևս չունեն իրենց կյանքում և քաղաքականության մեջ, և իրենց մնացել է՝ անդրադառնալ կանանց հագուկապին, արտաքին տեսքին:
Այլևս որևէ խոչընդոտ չկա սեփական կարիքները բավարարելու համար մինչև 150 կՎտ հզորությամբ արևային ինքնավար կայանների տեղադրման և շահագործման համար։
Հայազգի Սիսակ Խուդավերդյանը, ում հակաօրինական գործողությունների պատճառով Լոս Անջելեսից Մոսկվա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Կանադայի Իքալուիթ քաղաքում, մեղադրվում է չորս տարբեր հոդվածներով:
Radio Colombia ռադիոկայանը Twitter-ում առաջին լուսանկարներն Է հրապարակել Կոլումբիայի Անտիոքիայի նահանգում մարդատար ինքնաթիռի կործանման վայրից:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 30-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 1-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ հոկտեմբերի 17-ին անհայտ անձը Ավանեսովի փողոցի թիվ 10 շենքի մոտ քաշել-պոկելով բացահայտ հափշտակել է 1949 թ. ծնված Վարդիթեր Դ.-ի պարանոցի ոսկյա վզնոցը՝ պատճառելով 300.000 դրամի վնաս
Նոյեմբերի 29-ին, ժամը 10.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցում: