
Աղվան Հովսեփյանն անուղղակի կերպով մեղադրել է ոստիկանությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը երեկ անուղղակի կերպով ՀՀ ոստիկանությանը մեղադրել է բնակարանային գողությունները բացահայտելիս անգործություն դրսեւորելու մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձեց պարզել՝ ինչի հետ է կապված բնակարանային գողությունների բացահայտման խայտառակ վատ ցուցանիշը: Ի պատասխան՝ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը շտապեց «մեղքը բարդել» Քննչական կոմիտեի վրա. «Այդ կառույցի ղեկավարն իր կառույցից է խոսել: Ոստիկանությունը տարին ամփոփելիս կանդրադառնա իր աշխատանքներին»:
Մեզ մնում է սպասել արդյունքներին՝ հույս ունենալով, որ հասարակության մեջ եղած կարծրատիպը, թե բնակարանային գողությունները կատարվում են «թաղայինների հետ համագործակցության արդյունքում», իրականությանը չեն համապատասխանում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: