
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի մարզերում, Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Վարդենիս, Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան քաղաքներում և «Մեղրիի սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:
Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Ստեփանավան-Ալավերդի-Օձուն, Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Սիսիան-«Զանգեր», Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին, ինչպես նաև Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: