Թբիլիսյան խճուղում ավտոմեքենաներ են բախվել. կա տուժած

Դեկտեմբերի 24-ին, ժամը 15.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 25 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 34 PP 440 (վարորդ՝ 1985 թ. ծնված Ս. Ս.) և «Սպրինտեր» մակնիշի 88 SE 885 պետհամարանիշներով (վարորդ՝ 1993 թ. ծնված Վ. Մ.) ավտոմեքենաները: «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս. Ս.-ը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս