
Հրդեհ Վայքում. մեկնել է չորս մարտական հաշվարկ

Դեկտեմբերի 25-ին, ժամը 19.18-ին ահազանգ է ստացվել, որ որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկում, այրվում է տան տանիք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 2-րդ և թիվ 4-րդ տների տանիքներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.32-ին, մարվել 21.49-ին: Այրվել է տանիքի (400 քմ ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 300 քմ:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 02.45-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 4 տան տանիքում ծուխ է նկատում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.49-ին, մարվել՝ 03.20-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 4 քմ: