Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանի զենիթայինները դիմագրավել են պայմանական հակառակորդի հարվածը

Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումների մարտավարական վարժանքները: Պարապմունքներն անցկացվում են ուսուցման նոր շրջանի սկսվելու եւ ՀՕՊ-ի զորքերի կազմավորման 101-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակներում: Ինչպես տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, ՀՕՊ-ի զորքերի պետի ղեկավարությամբ անցկացվող վարժանքներում ներգրավված են հարյուրից ավելի զինծառայողներ եւ ավելի քան 30 միավոր ավտոմոբիլային եւ զրահատանկային ռազմական հատուկ տեխնիկա:

Ցուցադրական վարժանքների ընթացքում զենիթայինները կտրտված տեղանքում 150-կիլոմետրանոց երթ են կատարել «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում:

Ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա ռուսական զորամիավորման ՀՕՊ-ի ստորաբաժանումները իրականացրել են պայմանական հակառակորդի օդային հարձակման միջոցների հրթիռների որոնում, ճանաչում, ուղեկցում եւ Էլեկտրոնային արձակումներով դրանց ոչնչացում:

Մշտական տեղակայման վայր վերադառնալուց հետո զինծառայողները զորամիավորման «Ռազմական փառքի» հուշահամալիրում հարգել եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել «Զենիթային մարտիկներին» հուշակոթողին:

Տոնական միջոցառումներն ավարտվել են համերգային ծրագրով եւ 2016 թվականին մարտավարական վարժանքներում աչքի ընկած լավագույն զենիթայինների պարգեւատրմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031