Բաժիններ՝

Սպանությունը զուգորդվել է բռնաբարությամբ. 23-ամյա երիտասարդը մեղադրվում է հեռավոր ազգականուհուն բռնաբարելու, սպանելու մեջ

2016թ. մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը գյուղերից մեկում 1960թ. ծնված կնոջ սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան։

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդի, ով կնոջ հեռավոր ազգականն է։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի մայիսի 10-ին, ժամը 02-ի սահմաններում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում սպանել է կնոջը, ինչը զուգորդվել է վերջինիս բռնաբարությամբ:

ՀՀ քննչական կոմիտեն դեպքի կապակցությամբ հայտնել էր, որ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեպքի օրը կնոջն է այցելել նրա հեռավոր ազգականը (ծնված 1993թ.)՝ հարբած։ Նախնական տվյալներով՝ երիտասարդը կնոջն առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, սակայն մերժում ստանալով՝ բռնություն է գործադրել նրա նկատմամբ և սպանել։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ երիտասարդը կպչուն ժապավենով փակել է կնոջ բերանը, կապել ձեռքերը և սրբիչի գործադրմամբ փակելով շնչառական ուղիները՝ խեղդել։

Կնոջ մահից հետո առանձնատան երկու սենյակների անկողիններն այրելու միջոցով փորձ է արվել հրկիզել տունը, սակայն մեղադրյալի կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցվել. տուժածի դիակն ու անկողիններն ամբողջությամբ չեն այրվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031