Լարսը բաց է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար. մեքենաների մեծ կուտակումներ չկան

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ գիշերը տեղացած ձյան հետևանքով դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշթղաների կիրառման դեպքում այս պահին բաց է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայությունից։

Ճանապարհին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Ծանրաքաշ մեքենաների համար երթևեկությունը նախատեսվում է վերականգնել առաջիկա 2 ժամվա ընթացքում: Մեքենաների մեծ կուտակումներ չկան:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031