Երևանում առևանգել են Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմենի կնոջը․ առևանգողները եղել են ԱԱԾ-ի կեղծ համազգեստով
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 3-ին խուզարկություն է կատարվել 33-ամյա տղամարդու տանը:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 17:57-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 2-րդ հանրային լողափում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ:
Երևանի թիվ 48 մանկապարտեզի դաստիարակը, որը, ըստ ծնողի, բռնություն է կիրառել իր երեխայի նկատմամբ, ազատման դիմում է գրել։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ առերեւույթ բռնության ենթարկվել էր հատուկ խնամքի կարիք ունեցող երեխա։
Հայաստանում բենզինը օգոստոսին թանկացել է 3,2 %-ով, իսկ դիզվառելիքը ՝ 5,4 %-ով, տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի տվյալներից։
Այս տարի Վրաստանի քաղաքացիությունից զրկվել է 556 անձ, այդ մասին տեղեկություն է հրապարակում պետական ծառայությունների զարգացման գործակալությունը։
Պայմանավորված ՀՀ–ում «Արևմտյան Նեղոսի տենդ» հիվանդության դեպքերի տարածմամբ՝ Արարատի մարզպետի աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն։
Հանձնաժողովի հավանությանն է արժանացել ՀՀ-ի և Թունիսի միջև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար վիզայի պահանջի վերացմանը վերաբերող համաձայնագիրը: Լուրերի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդու մահվան լուրը հաստատված չէ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։
Իրականացված ապացուցողական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ հիշյալ դեպքից օրեր առաջ ևս կողմերի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ նույնպես հնչել են կրակոցներ:
Փրկարարները կաթսայատան ծխատար աշտարակից՝ մոտ 30 մ բարձրությունից, անվնաս իջեցրել են Ա․ Բ․-ին (ծնված 2002 թ․) և Տ․ Ա․-ին (ծնված 2001 թ)
Կոտայքի մարզի Գետարգել գյուղում այսօր տեղի կունենա սեպտեմբերի 2-ին, Սիսիանի զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացած Էդգար Ալեքսանյանի հոգեհանգստի արարողությունը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, NEWS.am–ին հայտնեց Գետարգելի վարչական ղեկավար Սամվել Թորոսյանը։ «Էդգարը 18 տարեկան էր, ձմռանն էր զորակոչվել բանակ։ Ընտանիքի կրտսեր զավակն էր, իրենից մեծ մի եղբայր ունի։ Խելոք, համեստ ընտանիք են, գյուղի բնակիչների հարգանքն […]
Է. Ալեքսանյանը, հայտնվելով անելանելի վիճակում, 2024թ-ի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, նույն մարտական դիրքում, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում և ինքնասպան եղել:
Երկկոմպլեկտ են նաև 6-7, 10-11 դասարանները։ Բարեկամավանի դպրոցի երկարամյա տնօրեն, իր գյուղի նվիրյալ Աստղիկ Ազատյանին մտահոգում է միայն դպրոցի աշակերտների փոքր թվաքանակը:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.46 դրամ:
Օպերային թատրոնում հոսանքազրկման պատճառն իրենց տրանսֆորմատորի թերությունն էր. զգուշացրել էինք. ՀԷՑ
Ֆուտբոլի ֆեդերացիան որոշել էր, որ Աբովյանի ստադիոնին մի տրանսֆորմատորը հերիք է.լարմանը չդիմացավ. ՀԷՑ
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
Դատախազը 2024 թվականի օգոստոսի 30-ին դատարան է հանձնել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» և «Honda» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և մոտեցրել ավտոքարշակին:
Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Օրենսդրական առաջարկով Սանահին թաղամասը կառանձնացվի Ալավերդի բնակավայրից և կներառվի Ալավերդի համայնքում՝ որպես առանձին բնակավայր: Գործադիրը նման լրացում է առաջարկում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում: Հարցը քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Կազմված փաստաթղթերն ու երիտասարդը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկութուն, որ դիմավորելու համար ժամանման սրահ եկող մի քաղաքացի ապօրինի պահում է թմրամիջոց:
Կարդում ենք Միացյալ Ազգերի Կազմակերպության www.un.org կայքէջի «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր» գրությունը, որտեղ մարդու իրավունքների մասին հիշված է 30 հոդված: Օրինակ՝ այնտեղ նշված է, որ մարդու իրավունքն է ապահով ապրել (Հոդված 3), ուսանել (Հոդված 26), աշխատել (Հոդված 23), ամուսնանալ (Հոդված 16), հանգստանալ (Հոդված 24), տեղափոխվել իր երկրի մեջ կամ ճամփորդել այլ երկիր (Հոդված 13), քվեարկել (Հոդված 21) և այլն:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 16.10-ին, Երևանի պարեկները կողոպուտ կատարելու և թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով Հերացու փողոցում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Ներքին Շենգավիթի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի:
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի Հ.Ավետիսյան փողոցի թվով 15 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։