
Ավտովթար Երևան–Գյումրի ավտոճանապարհին. մեկ մարդ տեղում մահացել է, կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 16։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22 կմ հատվածում բախվել են «Mercedes ML 320» և «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 3–ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։