
ՌԴ կողմից հետախուզվող տղամարդը կալանավորվել է

Արագածոտնի պարեկները հունիսի 18-ին Ապարան քաղաքում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Ապարանի բաժին են ներկայացրել 56-ամյա մի տղամարդու, որը մայիսի 15-ից Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր որպես գողություն կատարած և դատաքննությունից խուսափող անձ, խափանման միջոցը՝ կալանք։