
Վթար՝ Արարատում, բախվել են «Լադա» և «Renault», վիրավnրներ կան․ Shamshyan

Այսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Դարբնիկ գյուղի 1-ին փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Ալիկ Ա․-ի վարած «Լադա» մակնիշի և 38-ամյա Մարատ Պ․-ի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։