Այդ մասին տեղեկացնում է КП-ն` հղում կատարելով ակումբի մամլո ծառայությանը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Գործազրկության մակարդակի նվազումը կառավարությունը կապում է հաջող տնտեսական քաղաքականության հետ, սակայն փորձագետները հակառակն են պնդում, իսկ վիճակագրությունը հաստատում է նրանց պնդումը, հայտնել է mtavari.tv-ն։
Հոկտեմբերին Հայաստանի երկու քաղաքներում` Դիլիջանում և Իջևանում, ռուսաց լեզվի անվճար դասընթացի լրացուցիչ կրթության կենտրոններ կբացվեն: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Երևանի «Ռուսական տուն» գիտության և մշակույթի ռուսական կենտրոնից։
Սեպտեմբերի 8-ին, ժամը 13:36-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա:
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
«Ընկեր Սանոսյան, Գեղարքունիքի մարզպետ էիր, հետո գնացիր Տարածքային կառավարման նախարար, քո սարքած ասֆալտը դուրդ գալի՞ս է, որ երկու տարին չլրացած՝ արդեն 15 տեղով կարկատան է եղել։ Եկեք Լճավանում հիմա դնենք՝ ստուգենք՝ 2 սլոյ իրար հետ 4 սմ ասֆալտ չկա։ Մարդ ուղարկեք, թող չափեն, 2 սլոյ 4 սմ ասֆալտ եղավ, ինձ տարեք դատեք, ամբողջ տարին նստեմ բանտում։ Ձեր ասֆալտն էս է, երկու տարում կարկատա՞ն եք անում։ Եկեք, եկեք Մաքենիս, Ծովակ, Լճավան, տեսեք՝ ձեր ասֆալտին քանի տեղով կարկատան են գցել արդեն։ Երկու տարի առաջ արած ասֆալտը երկու տարի հետո կկարկատե՞ն»։
Վանա լճի ամենամեծ կղզում` Աղթամարում գտնվող Սուրբ խաչ հայկական եկեղեցում այսօր պատարագ է մատուցվել։
Սեպտեմբերի 8-ին Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիների զանգերը կհրավիրեն Սուրբ և Անմահ Պատարագի, ձոն կբարձրացվի՝ նվիրված Մարիամ Աստվածածնին: Եկեղեցում հավաքված բազմությունը կխնդրի Սուրբ Կույսի բարեխոսությունը. Հայ Առաքելական Եկեղեցին կտոնի Տիրամոր ծննդյան օրը: Այն անշարժ տոն է։
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, Սևանի ջրասուզակները և ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները շարունակում են Սևանա լճում կատարել որոնողական աշխատանքներ՝ Երևանի բնակիչ 43-ամյա Միքայել Ս.-ի դին հայտնաբերելու ուղղությամբ։
Քարաքոսը ռուսերեն «Лишайники» բառի թարգմանությունն է, որը վատ բառ է, ու վերջերս գիտական խմբի հետ հենց դա էինք քննարկում, որ բառը լավ կլիներ փոխվեր, որովհետև այն լավ բան է բնության ու մարդկության համար, բայց «քոս» բառը հիվանդության հետ է կապում։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է մեկ ոստիկանի սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է։ Տեղեկությունը հայտնեց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
2023 թվականին աշխատողների մոտ 25%-ը` առնվազն 330 հազար մարդ, ստանում է պետության սահմանած կենսապահովման աշխատավարձի սահմանած գումարից ցածր աշխատավարձ։ Այս տեղեկությունը տարածել է Սոցիալական արդարության կենտրոնը։
ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
Սեպտեմբերի 8-ին, ժամը 01։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան խճուղում գտնվող բնակելի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանի սպանության համար կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել և ձերբակալվել է։
Սեպտեմբերի 8-9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ընթացիկ արդյունքների մասին հետագայում տեղեկատվություն կտրամադրի։
Աստված մարդկանց նման մարմնավոր էակ չէ: Նա հոգի է և ամենուրեք է: Նա ամենուրեք ներգործում է, պահպանում և կենսագործում: Աստված հայտնվում է ամեն տեղ և ամեն ժամ իր հրաշալի ստեղծագործությունների մեջ:
ՀԿ-ն վկայակոչելով Worldometers-ի տվյալները, նշել է` այս տարվա դրությամբ Վրաստանում կյանքի միջին տևողությունը 74 տարի է։ Դրանցից կանանց կյանքի միջին տևողությունը 79,2 տարի է, իսկ տղամարդկանցը՝ 69,7 տարի։ Ըստ այդ տվյալների՝ Վրաստանը 200 երկրների շարքում 101-րդ տեղում է։
Հրազենային վիրավորում է ստացել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը, որը տեղափոխվել է բուժհաստատություն
Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում վճարման ենթակա տուգանքի գումարը նվազում է 20 տոկոսով։
Նալբանդյան գյուղում կրակոցներ են հնչել, մեկ ոստիկան է սպանվել, եւս մեկը վիրավոր է:
Գեղագիր, Ամերիկյան համալսարանի դասախոս Ռուբեն Մալայանն աշխատել է Աշխարհի գեղագրության հանրագիտարանի հայկական հատվածի վրա, որի ընթացքում տևական ժամանակ արտերկրում ապրելուց հետո հայրենիք վերադառնալու որոշում է կայացրել՝ ուսումնասիրության համար անհրաժեշտ նյութեր գտնելու համար: Նա անվերջ ոգեշնչվում է հայկական մշակույթից, որտեղ տառն ամենուր է:
Թուրքիայի Կանանց ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է 2024-ի կանանց սպանությունների վերաբերյալ զեկույցը։ Նշվում է, որ հոկտեմբերի 1-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում տղամարդկանց կողմից սպանվել է նվազագույնը 280 կին, իսկ 50 կնոջ մահը գրանցվել է որպես կասկածելի մահ։
Ոստիկանները այցելել են նշված վայր և քաղաքացին, հավանաբար իմանալով, որ եկել են իր հետևից, իր մոտ եղած ապօրինի ինքնաձիգից առանց նախազգուշացնելու կրակոցներ է արձակում ոստիկանների ուղղությամբ։