![](/banners/BeFunky-design.jpg)
Արզաքանցյանի երեխային կառավարությունում աշխատանք են տվել. «ՉԻ»
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/Tigran-Arzaqancyan.jpg)
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ նախկին ԱԺ պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը հարյուր հազարավոր դոլարներ է ծախսել կրկին պատգամավոր դառնալու համար։ Սակայն, ինչպես պարզվեց, նրա «նվիրական» երազանքը հօդս ցնդեց, եւ նա կանգնեց կոտրած տաշտակի առջեւ։
««ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները Արզաքանցյանին սփոփել էին` խոստանալով որեւէ պաշտոն տալ կառավարության օղակներից մեկում, սակայն այդպես էլ չէին տվել։ Հիմա նախկին պատգամավորը ստիպված է մխիթարվել մի բանով, որ երեխաներից մեկին ՀՀ վարչապետի աշխատակազմում գործ են տվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: