Բաժիններ՝

Վթար Երանոս գյուղում. վարորդը հիվանդանոցում է

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 19:28-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 31 SL 431 (վարորդ՝ 1951 թ. ծնված Մ. Մ.) և «ԳԱԶել» մակնիշի 08 SO 209 (վարորդ՝ 1981 թ. ծնված Վ. Ծ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Մ. Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և հոսպիտալացրել Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս