«Ելք» և «Ծառուկյան» դաշինքների հայցի քննության օրն անհասկանալի պատճառներով փոխվել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը փոխել է ԱԺ «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքների 26 պատգամավորների «Վանաձորի հարցի» վերաբերյալ հայցի քննության օրը։ Հայցի քննությունը նշանակված էր հոկտեմբերի 31-ին, սակայն տեղափոխվել է նոյեմբերի 10: Ինչո՞ւ։ Հարցի պատասխանը չուներ նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նշված խմբակցությունները, հիշեցնենք, դատարանից պահանջում են Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, որով առաջնորդվելով՝ ավագանու ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները, սույն թվականի մարտ ամսից չունենալով քվորում, գումարում են նիստեր ու կայացնում որոշումներ։ Ազգային ժողովի «Ելք» եւ «Ծառուկյան կուսակցությունների դաշինք» խմբակցությունները վիճարկում են նաեւ այդ որոշումների սահմանադրականությունը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031