«Հրազդան» ՔԿՀ պետի տեղակալին դատարան են կանչել. ուշագրավ զարգացումներ կան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ծանուցագիր է ուղարկել «Հրազդան» ՔԿՀ պետի տեղակալ Սմբատ Բուլղադարյանին, որպեսզի նա նոյեմբերի 13-ին էլի ներկայանա դատարան:

Պարզեցինք, որ ՔԿՀ պետի տեղակալին դատարան են հրավիրել հարցաքննության «Հրազդան» ՔԿՀ-ում որպես անվտանգության ապահովման բաժնի առաջին կարգի մասնագետ Էդգար Ասատրյանի կաշառքի գործի համար:

Բանն այն է, որ ՔԿՀ դատապարտյալ Ալեն Մանուկյանը իրավապահներին հայտնել է, թե անվտանգության ապահովման բաժնի առաջին կարգի մասնագետը իրենից կաշառք է պահանջել, ինչի արդյունքում էլ այսօր Ասատրյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:

Սակայն այս քրեական գործի շրջանակներում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում, եւ դատարանում դատապարտալները մեկը մյուսի հետեւից հայտարում են, որ ՔԿՀ պետ գնդապետ Վահան Մարգարյանն է ուղղորդել, որ քրեակատարողական հիմնարկի մասնագետ Էդգար Ասատրյանի դեմ ցուցմունք տան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս