Բաժիններ՝

ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների և ԶԼՄ հրապարակումների հիման վրա

2017թ.-ի ապրիլի 3-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ենթադրյալ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող երկու հաղորդում և զանգվածային լրատվամիջոցների երեք հրապարակում` դրանցում նշված հանգամանքները պարզելու նպատակով:

Հաղորդումները վերաբերում են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում դիտորդական խմբի անդամների աշխատանքներն առերևույթ խոչընդոտելու դեպքերին, իսկ հրապարակումները, որոնք արտատպվել են «hcav.am» կայքէջից, ինչպես նաև «armtimes.com» և «zham.am» էլեկտրոնային լրատվական կայքերից, վերաբերում են ընտրատեղամասերում դիտորդների կողմից արձանագրած խախտումներին, վստահված անձանց աշխատանքային գործունեությանը խոչընդոտելուն, քրեակատարողական հիմնարկներում արձանագրված ընտրախախտումների և քվեարկողներին ուղղորդելու դեպքերին:

Հիշյալ հաղորդումների և հրապարակումների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր: Նյութերի նախապատրաստման արդյունքների, ինչպես նաև ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումների, դիմումների, դրանց վերաբերյալ նախապատրաստվող նյութերի ու քրեական գործերի մասին Հատուկ քննչական ծառայությունը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս