Բաժիններ՝

Վանաձորում բալոնից գազի արտահոսը հրդեհի պատճառ է դարձել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 3-­ին, ժամը 16:34-­ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 54 շենքի 12-­րդ բնակարանում այրվում է գազի բալոն:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բնակարանի փակ պատշգամբում 3 կգ­անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

Հրդեհը մարվել է ժամը 16:45­-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս