«Ելք»-ի անդամների և Մանախի միջև տեղի ունեցած միջադեպը նոր երանգներ է ստանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների և Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջև տեղի ունեցած միջադեպը նոր երանգներ է ստանում։ Մանախը, որ ձերբակալվել էր «Ելք» դաշինքի անդամների վրա հարձակման գործով չի ընդունում առաջադրված մեղադրանքը, ավելին՝ պնդել է, թե իր վրա են հարձակվել։

Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանը՝ Մանախը, 15 տարվա ազատազրկման է դատապարտված եղել Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկայի սպանությունը պատվիրելու և իրագործելու համար և վերջերս էր ազատ արձակվել բանտից։ Երեկ նրա փաստաբան Հայկ Ալումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Իրական տուժողը նշված դեպքից Արթուր Այվազյանն է, իսկ զենքը, որը ցուցադրվում է այժմ համացանցում, իրենը չի։ Նա տեսել է դրոշը ընկած, մոտեցել, վերցրել է, խրել հողի մեջ, ինչից էլ սկսվել է.վիճաբանություն, քաշքշուկ»։ Փաստորեն, խիստ հայրենասեր, ազնիվ մի կերպար է Մանախը՝ իսկական քաղբանտարկյալ։ Զենքն էլ, թերևս, մոտիկից չի տեսել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս