Բաժիններ՝

Համացանցի դերը մեծ էր հատկապես նախընտրական քարոզչության շրջանում

«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանի խոսքով՝ խորհրդարանական ընտրություններին ընտրողների գրանցումն իրականացնող նոր տեխնիկական սարքավորումներն օգնեցին զերծ մնալ ընտրակեղծիքներից, սակայն դրանք, այնուամենայնիվ, չբացառվեցին:

Նրա խոսքով` համացանցի միջոցով քաղաքացիները հնարավորություն ունեցան հետեւել, թե ինչ է կատարվում տարբեր ընտրատեղամասերում: «Այստեղ եւս եղան խախտումներ: Հաճախ տեսախցիկը ցույց էր տալիս ոչ ճիշտ ընտրատեղամաս»,- այսօր րագրողների հետ հանդիպման ժամամակ ասաց նա:

Սաղյանը նշեց, որ այս ընտրություններն առավել աչքի ընկան բոլոր ընտրատեղամասերում տարօրինակ արտաքինով մարդկանց ներկայությամբ, որոնք ուղղորդում էին ընտրողներին` ընտրություն կատարելու հարցում:

«Ընտրություններին կուտակումները հիմնականում պայմանավորված էին նրանով, որ մարդկանց խմբերով էին բերում ընտրության»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ շատ ճիշտ կլինի, եթե մարդիկ հնարավորություն ունենան քվեարկել էլեկտրոնային նույնականացման քարտով՝ առանց տեղամասեր այցելելու:

Անդրադառնալով նախընտրական քարոզչության ընթացքում համացանցի դերին, Սաղյանն ասաց, որ քաղաքական բոլոր ուժերը բավական ակտիվ էին համացանցում, ինչը չէր կարելի ասել անձնական շփումների պարագայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս