ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական͵ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Աշտարակ քաղաքում տեղի ունեցած սպանությունը͵ կասկածյալը ձերբակալվել է։
Ապրիլի 8-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած 2 անձինք ապօրինի մուտք են գործել Ուկրաինայի Հանրապետության բնակչուհու կողմից Երևան քաղաքում վարձակալած բնակարան և պահանջել գումար՝ սպառնալով դանակի, ատրճանակի և էլեկտրահարող սարքի միջոցով վտանգավոր բռնություն գործադրել նրա և այդ պահին տանը գտնվող կնոջ ծանոթի նկատմամբ։
Նախապատրաստական աշխատանքների շրջանակում գնդապետ Վալերի Քոչարյանի հրամանատարությամբ գործող 4-րդ բանակային կորպուսի ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հենքի վրա օրերս անցկացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման կազմակերպման եռօրյա հավաք-պարապմունքներ:
Երևանի թիվ 127 ավագ դպրոցի բակում երկու աշակերտի կողմից կատարված մտահոգիչ միջադեպը (ինքնավնասման փորձ) ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է առաջիկայում քննարկել դպրոցի մանկավարժական խորհրդի ընդլայնված նիստում, որին կմասնակցեն ԿԳՆ ներկայացուցիչները:
2017թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանելու ընթացքում «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն կիրառելու և մասնագիտական գործունեությունը խոչնդոտելու վերաբեյալ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
«Պետք է հասկանալ՝ ի՞նչի համար ենք ծախսում, ի՞նչ է լինելու արդյունքում: Յուրաքանչյուր ծախսին, յուրաքանչյուր որոշմանը պետք է հետևի թվային պատասխան: Ինձ պետք է թվով ներկայացնեք, թե ինչ ենք ստանալու արդյունքում: Այլ լուծում չի ընդունվելու: Վերլուծել, մոնիտորինգ և նմնատիպ բառերը պետք է օգտագործեք նվազագույնը, խոսում ենք լակոնիկ, գումարով, արդյունքով»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
2017թ. ապրիլի 8-ին՝ ժամը 16:55-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ ձախ ազդրի շրջանում հրազենային վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 20-ամյա մի երիտասարդ։ Պարզվել է͵ որ երիտասարդը վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող բենզալցակայաններից մեկի մոտ:
Ապրիլի 10-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աշտարակ քաղաքի վերջնամասում տղամարդու դիակ կա:
15 քրեական գործերից 11-ը վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդված), 4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված)։
Ապրիլի 11-ին՝ օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում, 13-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել էր տեղեկատվություն, ըստ որի Գոշ լճի տարածքում իրականացվում է ապօրինի հողային աշխատանքներ:
Ժամը 23։00-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ շտապօգնության բրիգադը կանչով մեկնել է Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Դիլիջանի թունելի հարեւանությամբ ապրիլի 10-ին տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուս 12-ինը` կայուն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին «Տավուշ» բժշկական կենտրոնից:
Բուսական աշխարին պատճառված վնասի չափը կազմել է 2.860.000 ՀՀ դրամ: Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի ցուցումով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ա.Ս.-ն ձերբակալվել է:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում 214-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Ապրիլի 11-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Գյուղեր կան, որ ընդհանրապես պարարտանյութ չեն ստացել։ Մի քանի տգետներ չեն ուզում, որ Հայաստանում ավիացիոն սրսկումներ անենք՝ մեկնաբանելով, որ մեր մեղուներին և ընտանի կենդանիներին կվնասենք։
Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետը չի ազատվել աշխատանքից, նա այս պահին շարունակում է աշխատել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ի ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ապրիլի 10-ին, ժամը 19.40-ին, «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի փողոցից 2 կմ հեռավորության վրա դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել քարին և շրջվել:
Ապրիլի 10-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 78-րդ կմ-ին իրար են բախվել «Դեյվու կոռանդո» և «Ֆոլքսվագեն կռաֆտեռ» մակնիշի ավտոմեքենաներ:
Հերոս Վիկտոր Յուզիխովիչն այսօր կդառնար 20 տարեկան: Նրա ծննդյան օրը նշվել է այսօր Գյումրու թիվ 3 դպրոցում` հերոսի անվամբ կոչված դասասենյակում:
ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն «Արմենպրես»-ի խնդրանքով ներկայացրել է Նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքին:
Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ «911» ծառայության պետ, ՃԿԱԿ պետի տեղակալ Ռոբերտ Հարությունյանին շնորհվել է փ/ծ գնդապետի, Լոռու ՄՓՎ Տաշիրի ՀՓՋ հրամանտար Հովսեփ Արշակյանին և Գեղարքունիքի ՄՓՎ ՃԿԿ ավագ հրահանգիչ Վահրամ Գորոյանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Սոնա Թ.-ն։
Ապրիլի 11-ին, ժամը 01:46-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Վլադիկ Մարտիրոսյանը միշտ սպառնացել է, հարկադիրում էլ ասել է, որ մեր ընտանիքին վերացնելու է, չի թողնելու երեխան 2 տարեկանը գլորի, ասել է՝ ո՛չ ինձ, ո՛չ իրեն, թող տանեն մանկատուն»,- պատմեց Մանսուրյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 11-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ՊՆ թիվ № զորամասի և ԱԱԾ օպերատիվ հերթապահերին, Մարզային ոստիկանության օպերատիվ հերթապահի օգնականին, ՊՆ Շիրակի մարզի կայազորի Ռազմական ոստիկանության օպերատիվ հերթապահին և ՀՀ ՊՆ թիվ № զորամասի հրամանատարին:
Սա ստիպում է հասկանալ, որ մենք շատ հետաքրքիր բան ենք արել ու կփորձենք այս տնօրենների ներկան եւ անցյալը ավելի շատ ուսումնասիրել: Այն տնօրենները, ովքեր մեզ դատի են տալիս, կհայտնվեն մեր ուշադրության տիրույթում: