Բաժիններ՝

Սպանություն Արագածոտնի մարզում. 52-ամյա մահացածի վրա արձակվել է 10-ից ավելի կրակոց. կատարողը փախուստի դիմելիս վթարի է ենթարկվել. shamshyan.com

Երեկ՝ ապրիլի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ շտապօգնության բրիգադը կանչով մեկնել է Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ տղամարդը մահացել է հրազենային 10-ից ավելի կրակոցների հետևանքով, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետի տեղակալ Գագիկ Առաքելյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Աշտարակ քաղաքի Նարեկ թաղամասի բնակիչ, 52-ամյա Հարություն Մովսեսյանն էր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով Աշտարակի ոստիկանները ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ տաք հետքերով հայտնաբերել են և ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկել Աշտարակ քաղաքի Շիրազի փողոցի 91 տան բնակիչ՝ 46-ամյա Արա Նազարյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Նազարյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 FR 090 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է «Կալաշնիկով» տեսակի 2 ինքնաձիգ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանությունը կատարելուց հետո Ա. Նազարյանը, ով նախկինում 3 անգամ դատապարտված է եղել, «07»-ով, որը պատկանում է սպանվածին, սպանության վայրից դիմել է փախուստի և հասնելով Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոց՝ վթարի է ենթարկվել՝ բախվելով Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոցի 82 շենքի բնակիչ՝ 26-ամյա Հարություն Ավագյանին պատկանող ВАЗ 2106 մակնիշի 35 OD 180 համարանիշի և Արագածոտնի մարզի Ուշի գյուղի բնակիչ՝ 55-ամյա Ավետիս Հովհաննիսյանին պատկանող ВАЗ 2106 մակնիշի 34 DO 600 համարանիշի ավտոմեքենաներին։

Ամբողջությամբ՝ սզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս