Բաժիններ՝

Երևան-Սևան-Իջևան ճանապարհին վթարից գրեթե բոլոր տուժածների վիճակը գնահատվում է կայուն

Դիլիջանի թունելի հարեւանությամբ ապրիլի 10-ին  տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուս 12-ինը` կայուն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին «Տավուշ» բժշկական կենտրոնից:

«Մեր հիվանդանոց տեղափոխվել են 10 մարդ, և բոլորի վիճակը գնահատվում է կայուն»,- ասացին Բ/Կ-ից:

Սևանի բժշկական կենտրոն տեղափոխված 3 տուժածներից երկուսի վիճակը կայուն է, մյուսինը` ծանր:

«Մեր հիվանդանոցից տուժածները ռեանիմոբիլով արդեն տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններից մեկը»,- ասաց բ/կ-ի տնօրեն Գայանե Էլիզբարյանը:

Ապրիլի 10-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 78-րդ կմ-ին իրար են բախվել «Դեյվու կորանդո» եւ «Ֆոլքսվագեն քրաֆթեր» մակնիշի ավտոմեքենաները:

Մեքենաների բախման հետևանքով 13 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս