2017թ. հունիսի 25-ին՝ ժամը 22:50-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Գյումրի քաղաքի սրճարաններից մեկի դիմաց հնչել են կրակոցներ:
Հունիսի 27-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38 աստիճան հրդեհավտանգ իրավիճակ:
«Վթարից տուժած բոլոր 8 զինծառայողների մոտ էլ կա դրական դինամիկա, ոմանց օրերս կարող են դուրս գրել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննիսյանը:
Հունիսի 23-ին, ժամը 10:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունիսի 26-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ դիմակավորված, օդամղիչ գազային ատրճանակը ձեռքին, մուտք է գործել Նոր Նորք վարչական շրջանում գործող սուպերմարկետներից մեկը և զենքի սպառնալիքով աշխատակցուհուց պահանջել դրամարկղում առկա գումարը, սակայն անվտանգության աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել նրան. ձեռքից վերցրել են ատրճանակը, ձեռնոցը, հանել դիմակը, ինչից հետո նա դիմել է փախուստի:
«Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. կա 2 զոհ:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արայիկ Խանդոյանի պաշտպանը, զանգվածային լրատվության միջոցներով անդրադառնալով իր պաշտպանյալին պատժախուց տեղափոխելու փաստին, մասնավորապես նշել է, թե «ՔԿՀ-ն Արայիկ Խանդոյանին գումարը որպես արգելված իր լինելու մասին երբևէ չի տեղեկացրել»:
Ինչպես տեղեկացրել էինք՝ հունիսի 19-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 14-ամյա Թամարա Աթանեսյանը:
Թաթարստանի իրավապահների կողմից հետախուզվում էր վարչական հսկողությունից խուսափելու մեղադրանքով։
Ամբաստյալ Վարուժան Ավետիսյանը, ընդհատելով նիստը նախագահող դատավորին, դատավարության մասնակիցների, դատական նիստերի դահլիճում ներկա քաղաքացիների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ներկայությամբ, հնչեցրել է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր:
Հունիսի 27-29-ին Հայաստանը գտնվելու է արևադարձային լայնություններից ներթափանցող տաք օդի ալիքի ազդեցության գոտում, սպասվում է բարձր ջերմային ֆոն։
Անձնագիրը կորցնելու համար անձի նկատմամբ որևէ պատասխանատվության միջոց չի կարող կիրառվել: Կորցրած անձնագրի փոխարեն նորը ստանալու համար անձը պետք է անմիջապես դիմի տարածքային անձնագրային ծառայություն, գրավոր տեղեկացնի անձնագրի կորստյան մասին: Կարող է միաժամանակ նորը ստանալու համար տեղում դիմել:
Քաղաքի բժշկական կենտրոն հունիսի 25-ի երեկոյան` ժամը 23:15-ի սահմաններում, տեղափոխվել է 1987 թվականի ծնված Գեորգի Հակոբյանը: Վերջինիս մոտ հայտնաբերվել է հրազենային վնասվածք որովայնի շրջանում:
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվեցին «ՀՀ 2016 պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:
Հունիսի 26-ին, ժամը 01:54-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկը ջրալցվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 26-ին, ժամը 05:15-ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Նորավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 26-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հունիսի 25-ին, ժամը 20:26-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնու ձորում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի երկու փրկարարական ջոկատ:
Երբ տեղի են ունենում ցնցումներ և դուք գտնվում եք շենքի 1-3 հարկերում, պետք է արագ դուրս գալ շենքից: Իսկ եթե գտնվում եք ավելի բարձր հարկերում, պետք է կանգնել հիմնական կրող պատերից կազմված անկյուններում, դրանցում գտնվող դռան բացվածքներում, կրող սյուների մոտ, արտաքին պատերից և պատուհաններից հեռու:
Մահացածի գերեզմանից հող ենք բերել տուն, լցրել ծաղկամանի մեջ, բայց մեզ ասացին, որ գերեզմանի հողը չի կարելի պահել տանը: Արդյո՞ք կարող ենք հողը ետ տանել:
2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ՝ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 981.5 հազար մարդ։
Յուրաքանչյուր ծնող իրավունք ունի իր երեխային դաստիարակել, պատժել այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Սակայն, դրա հետ մեկտեղ, պետք է հիշել, որ յուրաքանչյուր ոք լույս աշխարհ է գալիս՝ ձևավորվելու, զարգանալու, ինքնաիրականացվելու, իր հետքը թողնելու և տեղը զիջելու:
Աստված Ինքն է սովորաբար ընտրում Իր ծառաներին, մեզ միայն մնում է տալ այդ կոչին, այդ ընտրությանը համապատասխան արձագանք: Մեզնից է միայն կախված, թե ինչպե՞ս կպատասխանենք Աստծո այդ կոչին այսօրվա բազմաթիվ խնդիրների ու խոչընդոտների առկայության պայմաններում, որոնցից ոչ թե պետք է խեղճանալ, այլ հաղթահարել առաքելության այն հստակ գիտակցումով, որ ունենք Ս. Գրիգոր Լուսավորչի ձեռքով մեր ազգի մեջ դրված Ս. Էջմիածնի ոգին:
Վրաստանի Մառնեուլի-Թբիլիսի ավտոճանապարհին վթարված, ուղևորափոխադրում իրականացնող հայկական ավտոբուսը պատկանում է «Ալբերտ տուր» ընկերությանը:
Հունիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունիսի 29-30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 25-ին, ժամը 11:08-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից նախնական տեղեկություն է ստացել, որ Թբիլիսի Գարդաբանի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող «Scania» մակնիշի 97 DT 777am պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Արա Հովհաննիսյան) բախվել է «Nissan Tiida» մակնիշի IL100KA պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Էթերի Գավաշելիշվիլի):
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարնեուլ-Թբիլիսի ավտոճանապարհին Scania մակնիշի 97 DT 777 համարանիշի ավտոմեքենան բախվել է Nissan մակնիշի ավտոմեքենային, այնուհետև ծառին և կողաշրջվել:
Հունիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2016-2017 ուսումնական տարվա փակման արարողությունը:
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Այսօր՝ հունիսի 25-ին ժամը 00:10-ի սահմաններում Opel մակնիշի 34 RD 779 համարանիշի ավտոմեքենան Երևան –Գյումրի ավտոճանապահի 24-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, Աշտարակի կամրջի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 180 մ մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ջրատարում: