Բաժիններ՝

Հայտնի են վթարի ենթարկված Մոսկվա-­Երևան ավտոբուսի տուժած ուղևորների անունները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 25­-ին, ժամը 11:08-­ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից նախնական տեղեկություն է ստացել, որ Թբիլիսի Գարդաբանի ավտոճանապարհի 35-­րդ կմ-­ին Մոսկվա­-Երևան երթուղին իրականացնող «Scania» մակնիշի 97 DT 777am պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Արա Հովհաննիսյան) բախվել է «Nissan Tiida» մակնիշի IL100KA պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Էթերի Գավաշելիշվիլի):

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ժամը 13:04­-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից նախնական տեղեկություն է ստացվել, որ ՃՏՊ-­ն տեղի է ունեցել Մառնեուլ­Թբիլիսի ավտոճանապարհին՝ Տսալասկուրի գյուղի մոտակայքում, և ավտոբուսի ուղևորներից կան տուժածներ՝ Մարգարիտա Մարտիրոսյան (60 տ), Բարբարա Պետրոսյան (60 տ) և Մարգարիտա Կիրիևա (78 տ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս