
Մահացածի գերեզմանից հող ենք բերել տուն, լցրել ծաղկամանի մեջ…

– Մահացածի գերեզմանից հող ենք բերել տուն, լցրել ծաղկամանի մեջ, բայց մեզ ասացին, որ գերեզմանի հողը չի կարելի պահել տանը: Արդյո՞ք կարող ենք հողը ետ տանել:
– Այդ հողը ընդամենը հող է և ննջեցյալի հետ կապ չունի: Չարժե մեր կյանքի ամեն հարց կրոնականացնել: Նրանք, ովքեր Ձեզ խորհուրդ են տալից հողը ետ տանել, պաշարված են հեթանոսական վախերով, որովհետև հենց հեթանոսներն են նյութն աստվածացնում և շատ կախված են նյութից: Իսկ մենք՝ քրիստոնյաներս, հոգին ենք կարևորում և Աստծու hետ հոգևոր հաղորդությունը, որով ապրում ենք:
Վստահ եղեք, Ձեզ ոչ մի վտանգ չի սպառնում: Հողը կմնա, թե կտանեք, դրանից ոչինչ չի փոխվելու:
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am