Բաժիններ՝

ՀՀ բոլոր մարզերի բնակչության թվաքանակը 2017թ. առաջին եռամսյակում նվազել է

2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ՝ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 981.5 հազար մարդ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։

Մինչ առաջ անցնելը նշենք, որ բնակչության թվաքանակի ընթացիկ գնահատականը տրվում է բնակչության վերջին մարդահամարի արդյունքների հիման վրա (2011թ. հոկտեմբերի 12-21-ն անցկացված), որոնց ամեն տարի ավելացվում են տվյալ տարածքի ծնվածների և եկողների հաշվառվածների թվաքանակը, հանվում են մահացածների և տվյալ տարածքից մեկնածների հաշվառումից հանվածների թվաքանակը։

Ընդ որում, պետք է տարանջատել մշտական բնակչության և առկա բնակչության ցուցանիշները։ Մշտական բնակչության թվաքանակում ԱՎԾ-ն հաշվառում են է այն անձանց, ովքեր մշտապես բնակվում են տվյալ տարածքում, ներառյալ մարդահամարի պահին ժամանակավոր բացակայողները:

Առկա բնակչության թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մարդահամարի պահին գտնվել են տվյալ տարածքում, ներառյալ ժամանակավոր բնակվողները:

Ներկայացվող թվերը վերաբերում են մշտական բնակչությանը։

2 մլն 981.5 հազար մշտական բնակիչներից 1 մլն 75.2 հազարը ապրում են մայրաքաղաքում։

Ամենաշատ բնակչություն ունեցող մարզը Արմավիրն է (265.3 հազար մարդ), ամենաքիչ բնակչություն ունեցողը՝ Վայոց ձորը (50.2 հազար մարդ)։

2017 թվականի հունվարի 1-ին Հայաստանի մշտական բնակչության թիվը 2 մլն 986.1 հազար էր։ Այսինքն՝ տարվա առաջին եռամսյակի ընթացքում, ըստ ԱՎԾ-ի, մշտական բնակչության թիվը նվազել է 4.6 հազարով։

Ընդ որում, ինչպես տեսնում եք աղյուսակում, բնակչության թիվը նվազել է բոլոր մարզերում և մայրաքաղաքում։ Ամենից շատ՝ 800-ով, նվազել է Լոռու մարզի մշտական բնակչությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս