
Արդյոք կտուգանվե՞ք անձնագիրը կորցնելու համար. iravaban.net

Iravaban.net-ը գրում է. Անձնագիրը կորցնելու համար անձի նկատմամբ որևէ պատասխանատվության միջոց չի կարող կիրառվել: Կորցրած անձնագրի փոխարեն նորը ստանալու համար անձը պետք է անմիջապես դիմի տարածքային անձնագրային ծառայություն, գրավոր տեղեկացնի անձնագրի կորստյան մասին: Կարող է միաժամանակ նորը ստանալու համար տեղում դիմել:
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն պետ Մնացական Բիչախչյանի փոխանցմամբ՝ նախկինում գործում էր այլ կարգ. քաղաքացին պետք է դիմեր ոստիկանության տարածքային բաժին, նրա դիմումի հիման վրա ԶԼՄ-ով տարածվում էր հայտարարություն, սահմանված ժամկետը անցնելուց հետո, եթե անձնագիրը չէին գտնում, քաղաքացին դրանից հետո միայն կարող էր դիմել նորը ստնալու համար:
Այժմ գործընթացն իրականացվում է առավել պարզեցված եղանակով:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։