«Մի քանի բնակելի տներ են վնասվել, մեր մանկապարտեզի շենքն է վնասվել». Չինարիի գյուղապետ

Հուլիսի 20-ին հակառակորդի կողմից կրկին թիրախավորվել է Տավուշի մարզի Չինարի գյուղը: 168.am-ի հետ զրույցում Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը ներկայացրեց, թե ինչ վնասներ է կրել գյուղն այդ կրակոցներից։

«Մի քանի բնակելի տներ են վնասվել, մեր մանկապարտեզի շենքն է վնասվել, անհատ ֆերմերի անասնագոմն է վառվել։ Փառք Աստծո, որևէ մարդ չի վնասվել»,- նշեց նա։

Գյուղապետը նշեց, որ այս պահին կրակոցներ չկան, իրավիճակը հանգիստ է։

Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝այդ ամենից բացի, հակառակորդի դիպուկահարը թիրախավորել է 17-ամյա մի պատանու, սակայն երիասարդը, ով մեծացել է այդ կրակոցների ներքո և կոփված է եղել, կարողացել է թաքնվել՝ ինչի արդյունքում կրակոցները պատանուն չեն դիպել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31