Բաժիններ՝

ՄԻՊ-ի ներկայացուցիչները նորմալ են գնահատում Հրաչյա Հարությունյանի պահման պայմանները. նա բուժզննում է անցնում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Հրաչյա Հարությունյանի պահման վայրի պայմանները նորմալ են գնահատում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Հարությունյանի պահման պայմանների վերաբերյալ ահազանգելու որևէ դեպք չեն արձանագրել: Հրաչյա Հարությունյանը բուժզննում է անցնում:

Հուլիսի 22-ին պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում նաև բժիշկ-մասնագետը այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանին: Նրանք առանձնազրույց ունեցել Հարությունյանի հետ, ծանոթացել առողջական վիճակին, ուսումնասիրել պահման վայրի պայմանները:

Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը հուլիսի 20-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար: Նա ՌԴ-ում Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի կողմից դատապարտվել է 6 տարի 9 ամսվա ազատազրկման 2013թ․ հուլիսի 13-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարից հետո. նա այն բեռնատարի ղեկին էր, որի հետ ավտոբուսի բախումից զոհվել էր 18 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս