Բաժիններ՝

Հայտնի է Սամվել Բաբայանի գործով առաջին դատական նիստի օրը

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է։

Առաջին դատական նիստը նշանակված է հուլիսի 31-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։

Ինչպես տեղեկացրել էինք, քրեական գործը քննելու է դատավոր Արշակ Վարդանյանը։

Նշենք, որ նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի՝ Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին, Ժորա Զաքարյանին, Դավիթ Հարությունյանին, Սանասար Գաբրիելյանին և Արմեն Պողոսյանին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31