Բաժիններ՝

Հակառակորդը կրկին թիրախավորել է Չինարին. երիտասարդին հաջողվել է թաքնվել հակառակորդի դիպուկահարից

Հուլիսի 20-ին հակառակորդի կողմից կրկին թիրախավորվել է Տավուշի մարզի Չինարի գյուղը:

«Փաստինֆո» -ի տեղեկություններով՝ կրակոցներ են արձակվել բնակավայրերի և Չինարի գյուղի մանկապարտեզի ուղղությամբ:

Այդ ամենից բացի, հակառակորդի դիպուկահարը թիրախավորել է 17-ամյա մի պատանու, սակայն երիասարդը, ով մեծացել է այդ կրակոցների ներքո և կոփված է եղել, կարողացել է թաքնվել՝ ինչի արդյունքում կրակոցները պատանուն չեն դիպել:

Սակայն, մեր տեղեկություններով, գյուղի բնակիչների տների և մանկապարտեզի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով գյուղացիները նյութական վնասներ են կրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31