Շիրակի մարզում անչափահասը սեռական ոտնձգության է ենթարկվել:
«Շատ կարևոր ռազմավարական փաստաթղթի մասին ենք խոսում»,- այսօր այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը՝ «Ի՞նչ բարեփոխումներ կբերի քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ:
2017-ի սեպտեմբերի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 2 դեպքի մասին։
Ստեղծվող կառուցվածքային ստորաբաժանումն իրականացնելու է քաղաքացիների և իրավաբանական անձանց գրավոր առաջարկությունների ու դիմումների օրենքով սահմանված կարգով քննարկելու, քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար համապատասխան միջոցներ ձեռնարկելուն ուղղված գործառույթները:
Երակ ժամը 20։00-ի սահմաններում Գարեգին Նժդեհի 7/15 հասցեում գտնվող հանրախանութի մասնաշենքի աստիճաններից ընկել է տղամարդ՝ 1953 թվականին ծնված Մերուժան Բադեյանը։
Հոկտեմբերի 11-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 42 հասցեի մոտից հայտնաբերել և բերման են ենթարկել 1955 թ. ծնված Վիգեն Մ.-ին։
«Նախորդ ամիսների ընթացքում «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվել է ծավալուն աշխատանք, կազմակերպվել է երկու համապետական շաբաթօրյակ և երկու լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակ Երևանում:
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման և ՀՀ տարածքում շահագործման ժամանակ կիրառվում են մի շաքր հարկատեսակներ և վճարներ, սակայն, հաշվի առնելով դրանց էկոլոգիապես մաքուր լինելը, պետք է խթանել ներմուծումը:
«Ես լուսանկարելիս առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում լուսավորությանը, ֆոնին, կադրին: Ցանկանում էի լուսանկարել իմ նախագահին, բայց չստացվեց: Միայն Նազարբաևը լավ դուրս եկավ»:
Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց համայնքներում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը բարձրացնելու համար:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 11-ին, ժամը 18.00-ին, Օհանավան գյուղի «Դեմեր» կոչվող այգիների տարածքից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Աշոտ Հ.-ն։
Հանուն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ գլուխներ կտրելու եւ բռնաբարելու ցանկություն հայտնած ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքից ոչ մի տեղեկություն չունի, բայց կանանց ծեծի հետ կապված՝ դեմ չէ, ավելին՝ գնդակահարելն էլ սխալ չի համարում, եթե կինը դավաճանել է:
Երեւանում, հոկտեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 22:50-ի սահմաններում 30-ամյա Լեւոն Լ.-ն իր վարած Mercedes մակնիշի 10 QQ 210 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում՝ «Կոմիտաս» շուկայի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
«Կարելի է մինչեւ ականջների ծայրը սիրահարված լինել Պուտինին եւ դեմ լինել ընտանիքում բռնության փառաբանմանը։ Կարելի է Միացյալ Նահանգները համարել Երկրագնդի դրախտի մարմնավորումը եւ լինել ընտանիքում ամենափնթի ու «անթրաշ» բարքերի ջատագովը։ … Լեւոն Իգիթյանը չի կարողանում մարդավարի շփվել կանանց հետ ոչ այն պատճառով, որ նա Պուտինի երկրպագուն է»։
5 կիլոգրամ 400 գրամ:Հազվադեպ այս քաշով փոքրիկ Արամը Գյումրու ծննդատանը լույս աշխարհ է եկել հոկտեմբերի 10-ին:
Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության 2017 թ. առաջին եւ երկրորդ եռամսյակային տվյալները հուսադրող չեն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի դուստրը՝ Էլեոնորա Մկրտչյանը, ցանկանում է փաստաբան դառնալ։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ասել է, որ կդիմի Սահմանադրական դատարան, եթե կառավարությունը բիզնես օմբուդսմենի ինստիտուտ ստեղծի:
«Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, որ միջգերատեսչական լուրջ բախում է հասունանում: Այս անգամ պատճառը գործարար Ֆլեշի Բարսեղին թալանելն է:
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 23:44-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում՝ չորանոցների մոտակայքում, այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մուղնու Մ. Աշճյանի անվան դպրոցի տնօրենը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Մուղնին համարվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի թաղամասերից մեկը:
Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անգամ Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի Նառան, երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փորձել է ամեն գնով արդարացնել իրենց խմբակցության անդամների կողմից ընդդիմադիրների վրա հարձակումները՝ վերջիններիս մեղադրելով սադրանքների մեջ:
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, պարզվում է, բավական մեծ թվերի հասնող փոխառություններ ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նախօրեին հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ անդրադառնալով Մոնումենտի անտառում դղյակի կառուցմանը, որը շրջանառվող տեղեկությունների համաձայն` պատկանում է վարչապետ Կարեն Կարապետյանին:
Սբ. Պանդալեոնը և Երմողեա քահանան Նիկոմիդիայից էին, Մաքսիմիանոս կայսեր ժամանակակիցները: Քրիստոնյա մոր մահից հետո Սբ. Պանդալեոնին դաստիարակել է հեթանոս հայրը: Նվիրվել է բժշկությանը` արժանանալով կայսեր բարեհաճ վերաբերմունքին:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14.05-ին, Երևան քաղաքի Տիչինայի փողոցի տներից ﬔկում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1961 թ. ծնված Գագիկ Հ.-ին, որը 2015թ. նոյեմբերի 7-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողﬕց հետախուզվում էր ՀՀ քրեական օրենգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 3-րդ մասի 1-ին կետի ﬔղադրանքով (Խարդախությունը):
«Ջուրը հոսում է, մարդիկ բողոքում են, որ պոմպերը չեն աշխատում, և, փաստորեն, ջուրը հոսում է, իսկ իրենք չեն կարողանում օգտագործել։ Մի երկու տեղ տեսել ենք, որ մարդիկ կոյուղին ծակել են, ու այդ ահավոր աղտոտված, թունավորված ջրով ջրում են իրենց հողամասերը»։
ՀՀ կառավարությունը հինգ տարի ժամկետով նախատեսում է երկարաձգել «65 ռազմական գործարան» և «Նեյտրոն գիտաարտադրական ﬕավորում» ընկերություններին տրված զենքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը:
«Քաղաքապետը եկավ իր շքախմբով, ելան, նայեցին, որ իրոք 13 բնակիչ է բնակվում: Լուծում չտվեցին հարցին: Ասացի՝ գնանք, մեր տան պայմանները տեսնինք, մեր քաղաքապետը, թե՝ «գիտես՝ իմ պայմաններս լա՞վն են»: Ինքը երբեք չի կարող համեմատվել մեր պայմանների հետ, թեկուզ Գյումրու ծայրաստիճան աղքատ բնակչության հետ: Գոնե նմանատիպ բառերով չխոսա, անհարմար է, ինքն ինչեր ունի, մենք ինչ ունինք»: