Բաժիններ՝

Երևանի քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստվել «Վերջին զանգի» միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի հանրակրթության, մշակույթի վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայիսի 25-ին նախատեսված «Վերջին զանգի» միջոցառումները պաշտաճ կազմակերպելու և անցկացնելու նպատակով համագործակցել ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում ապահովել «Վերջին դասի» միջոցառումների անցկացումը:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ուսումնական տարվա ավարտի հետ կապված դպրոցներում հնարավոր դրամահավաքության դեպքերը բացառելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստացված հսկողություն սահմանել՝ ընդգծելով, որ նման դեպք արձանագրվելու պարագայում պատասխանատուները խստագույնս կպատժվեն:

Հանձնարարվել է նաև ՃՈ հետ համատեղ խիստ հսկողություն սահմանել նախատեսվող միջոցառումների ժամանակ շրջանավարտների անվտանգության ապահովման ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031