Փամփուշտներից պատրաստված զարդերը՝ խաղաղության խորհրդանիշ
Tsayg.am-ը գրում է. Շիրակի թեմի «Ճռճռան» գրատունը ներկայացել է նոր նախաձեռնությամբ: Գրատանն անցկացվել է օգտագործված փամփուշտներից պատրաստված ինքնատիպ զարդերի գարուն-ամառ 2018 նոր հավաքածուի ցուցահանդես-վաճառք: Զարդերի հեղինակը գյումրեցի Արտակ Թադեւոսյանն է: Նրա արվեստի գործերը խաղաղության, սիրո եւ բարօրության կոչ են հայ ազգին: Ներկայացվել է ապարանջանների, թեւնոցների, ականջօղերի, մատանիների եւ խաչերի տեսականի, որոնք ձեւավորված են հայկական զարդանախշերով: Ապրանքանիշը ստացել է «ՀայԱր» անվանումը: Միջոցառման ընթացքում առաջին երեք գնորդին վարպետի կողմից հանձնվել են անակնկալ նվերներ: