Հոկտեմբերի 13-ին, ժամը 01:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, շարժիչի հատվածից ծուխ է նկատվում, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Սլավ գրուպ» ընկերությունը ընկել է դատարանի դռները՝ քաղաքացիներից գումարներ պահանջելով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականին պատգամավորին պատկանող ընկերությունը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ քաղաքացի Արմեն Սիմոնյանից գումար է պահանջում, իսկ ահա գումարի չափը կազմում է մոտ 1 միլիոն 730 հազար 500 դրամ:
Երեւան-Էջմիածին երթուղին սպասարկող «Բուատ» ԲԲԸ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին: Երեւան-Գյումրի երթուղին սպասարկող «Տրան ակնթարթ» ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին:
Սպիտակի նախկին քաղաքապետ, «Հավ» մականունով պատգամավոր Վանիկ Ասատրյանը, ով ԱԺ աշխատակազմին 100 հազար դրամի փոխհատուցման համար դիմում գրած մարզային պատգամավորներից է, վերջին շրջանում, մեր տեղեկություններով, երկու բնակարան է գնել դուստրերի համար: Ըստ որում, ասում են, որ վերջին բնակարանը գնել է ԱԺ ընտրություններից հետո:
Չնայած կառավարությունը հայտարարել է պետական բյուջեի ծախսերի խնայողական ռեժիմի անցնելու խիստ անհրաժեշտության մասին, սակայն հարկ եղած դեպքում նույն կառավարությունում չեն պահպանում այդ սկզբունքը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Անգլերեն լեզու մենք սովորում ենք մեր ողջ կյանքում, բայց միևնույն է, հաճախ օտարերկրացուն չենք կարողանում գրագետ պատասխանել, կամ տանջվում ենք այս կամ այն բառը հիշելու համար: Գերմանացի հոգեբան Գերման Էբբինհաուզն առաջարկում է հիշելու ունիվերսալ բանաձև:
Անկեղծ ասած, ինձ միշտ թվացել էր, որ ընտանեկան բռնությունների թեմայով զբաղվող հասարակական կազմակերպությունները մեր ժամանակներին բնորոշ հերթական «թիթիզությունն» են: Կան արևմտյան կազմակերպություններ, որոնք այդ թեմայի ուսումնասիրման ու լուսաբանման համար դրամաշնորհներ են տալիս:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 16:02-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտակա խաչի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.35 ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում այրվում է տուն. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Հոկտեմբերի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանային ռեսուրս կենտրոնի գործադիր տնօրեն Ջոնաթան Շոուին և Տեխնոլոգիաների ասիական ինստիտուտի գործադիր տնօրեն Օսամու ՄԻղունոյին, որոնք Հայաստան են ժամանել նախօրեին մեկնարկած «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
Գործադիրն ընդունեց «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային Հայաստանը միացավ 2004 թվականի հոկտեմբերի 12-ին : 2008-ից, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, հոկտեմբերի 12-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հայտարարվեց «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:
Գյուղացիները բողոքում են բերքի իրացումից: Անտառի գեղեցկուհին, կարմաթուշ խնձորը ծառին են մնացել:
Անդրադառնալով Շիրակի պետական համալսարանում տիրող իրավիճակին, Կ. Գաբրիելյանը նշեց, որ դատախազության մասին օրենքի շրջանակներում ուսումնասիրություններ են կատարվում, որի շրջանակներում իրենք բազմաթիվ հարցումներ են ուղարկել տարբեր գերատեսչություններ.
«Այս տարի սպանության 4 դեպք ունենք արձանագրված, որից 2-ը բացահայտված են, 2-ը՝ ոչ: Երկու դեպքերից մեկը վերաբերում է անհայտ կորած անձին, ով տանից դուրս է եկել ու չի վերադարձել: Քանի որ նյութերի նախապատրաստման թույլատրելի ժամկետի ընթացքում տվյալ անձին չենք հայտնաբերել, սպանության հատկանիշներով հարուցել ենք քրեական գործ: Երկրորդ դեպքը վերաբերում է մայիս ամսին արձանագրված Արթուր Հարությունյանի սպանությանը: Ես անձամբ ուսումնասիրել եմ այդ գործը, կատարվել են բազմածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, հուսով եմ, որ բացահայտվելու է»,- հայտարարեց Կ. Գաբրիելյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին են հանձնվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի ու Կոտայքի մարզային քննչական վարչություններում հարուցված երկու քրեական գործերը:
Կառավարության որոշումներով «Էյ Բի Էնջինիրինգ» և «ԱԱ Թրաքս» ՍՊԸ-ներին տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն:
«Ծխախոտի բացասական ազդեցությունը սկսվում է դեռ այն ժամանակ, երբ երեխան մոր արգանդում է: Հետագայում դա արտահայտվում է երեխայի շնչառական ֆունկցիայի վրա: Եթե գործ ունենք հաճախ հիվանդացող երեխայի հետ, ուրեմն հստակ կարող ենք ասել, որ ծխախոտը նրա վրա ազդեցություն է ունեցել: Էլ չասեմ, որ ապացուցված է` ծխախոտն ասթմայի առաջացման պատճառ է, ուռուցքների առաջացմանը նույնպես նպաստում է: Արդյունքում` մարդկանց կյանքն է կրճատվում, աշխատունակությունն է նվազում»:
ՀՀ կառավարությունը հաստատեց «Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի», «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին», «Ռազմական ոստիկանության մասին» և այլ օրենքներում փոփոխություններ կատարելու որոշման նախագծերի փաթեթը:
«Շատ անհրաժեշտ է քրեակատարողական համակարգում փոփոխություններ կատարելը, ու կարևորում եմ, որ նախարարությունն է ընդունում խնդիրների առկայությունը, որի համար առաջարկվել է այս ռազմավարությունը»,- այսօր «Ի՞նչ բարեփոխումներ կբերի քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 21.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում՝ թիվ 53 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել 1961 թ. ծնված Սերժիկ Միրզոյանին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Ռուբեն Տ.-ն և տվել խոստովանական բացատրություն:
ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման առերևույթ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Հոկտեմբերի 13-ի գիշերը, 15-ին շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 16-ին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Գյումրու Գարեգին Նժդեհի 7/15 հասցեում գտնվող հանրախանութի մասնաշենքի աստիճաններից տղամարդ է ընկել՝ 1953 թվականին ծնված Մերուժան Բադեյանը։
Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 11:05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «ДОСААФ»-ի շենքի մոտակայքում գտնվող փայտե տնակում, ներսում առկա են դյուրավառ նյութեր:
«Աջակողմյան մեքենաների շահագործումն արգելելու շուրջ դեռ հստակ որոշում չկա, քննարկումների փուլում ենք։ Կլինի, կներկայացնենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ պետք է պայքարեն նաև աջակողմյան մեքենաների դեմ։