Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները բացահայտեցին հերթական հանցագործությունը:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, հոկտեմբերի 17-18-ին ցերեկը նույնքանով կբարձրանա:
«Անքակտելի եղբայրություն-2017» զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին ս.թ. հոկտեմբերի 20-ին կմասնակցի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 13-15-ը անցկացվող «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ամենամյա մասնագիտացված ցուցահանդես, որին մասնակցում է գյուղատնտեսական մթերք վերամշակող, ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող 110 կազմակերպություն Հայաստանից և Արցախից:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժանմունքից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Ռաֆիկ Փ.-ին։
«Ներկա պահին ընթանում են ակտիվ օպերատիվ-որոնողական աշխատանքներ՝ միջադեպի հանգամանքները և հենակետի առերևույթ հրկիզման հնարավոր մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ»։
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ժամը 08։50-ի սահմաններում Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, որ Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասով հոսող Սեդվի գետում բեռնատար ավտոմեքենա կա։
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 13-ին, ժամը 10.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բաժին բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Վարազդատ Պ.-ն։
Անհայտ անձինք մոտեցել են «Դիլիջան» ազգային պարկ Շամախյան տեղամաս-մասնաճյուղի տարածքում տեղակայված պահնորդ անշարժ հենակետին, վիճաբանել են ծառայություն իրականացնողների հետ, այդ ընթացքում անհայտ անձը հրկիզել է անշարժ հենակետի վագոն-տնակը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 13-ին, ժամը 21:47-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում այրվում է վագոն-տնակ:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 17.20-ին, վարորդը՝ 1965 թ. ծնված Մկրտիչ Կյուրեղյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
ՀՀ նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 13-ի հրամանագրով՝ ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված ՀՀ վարչական դատարանի դատավոր Արման Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել արդեն ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 10.50-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ինքնակամ ՀՀ է ժամանել 1980 թ. ծնված Գեղամ Պ.-ն:
Վանաձորում նախօրեին կայացած աշխատանքի տոնավաճառին ներկայացվել էր 300 թափուր հաստիք: Չնայած անձրևային եղանակին, գործազուրկ վանաձորցիները Հայքի հրապարակում պտտվում էին յուրաքանչյուր տաղավարով՝ աշխատանք գտնելու հույսով: Տոնավաճառին ներկայացված էր 300 ներկա և 60 ապագա թափուր հաստիքացուցակ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 13-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 1965թ. ծնված Ազատ Ա.-ն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Դեռևս 2015 թվականին այս մասին խոսել էր նաև Սերժ Սարգսյանը՝ խիստ հրահանգելով, որ երթևեկության բոլոր մասնակիցները հավասար չափով պատժվեն թույլ տված խախտումների համար: Սակայն հրահանգից 2 տարի է անցել, ու ոչ մի արդյունք:
Բոլորին է հայտնի, որ Մոնումենտում աչքի ընկնող շքեղությամբ առանձնատներ ունեն վարչապետ Կարեն Կարապետյանը, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ Մոնումենտից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին գտնվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի`Լիսկայի տունը:
Փոքրիկի մայրը` Ն. Խաչատրյանը, 5 երեխաների մայր է, երեխաներից երկուսը տևական ժամանակ է, ինչ հանձնված են սկեսրոջ խնամքին, ավագ տղան Երևանում է աշխատում, Նաիրայի խնամքին մահացած փոքրիկն էր ու 7-րդ դասարանում սովորող տղան: Ամուսինը ազատազրկման է դատապարտված:
Քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ վերոնշյալ անձինք ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 01:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աղայան փողոցի թիվ 9 շենքի 5-րդ մուտքի վերելակը խափանվել է (3-րդ հարկի մակարդակում), քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հոկտեմբերի 9-ից 13-ը Հայաստանում անցկացվեց ՀԱՊԿ անդամ երկրների «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությունը՝ ՀԱՊԿ Արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի ստորաբաժանումների ՀՀ ու ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորման մասնակցությամբ:
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ռուսթավիի քաղաքային դատարանը կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Կ.Ս.-ին մեղավոր է ճանաչել և դատապարտել 1 տարի 6 ամիս ազատազրկման:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2799» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան այցելած ՌԴ Դոնի Ռոստովի քաղաքապետ Վիտալի Կուշնարյովի գլխավորած պատվիրակության հետ:
Մեզ մոտ ժամանակ առ ժամանակ «վհուկների որս» է սկսվում։ Հիմա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ամբողջ աշխարհն իր դարդն ու ցավը մոռացել է և մտածում է, թե ինչ անի, որպեսզի հայ ավանդական ընտանիքը քանդի։ Ինչքան ես հասկանում եմ՝ ամբողջ աշխարհին խանգարում է հայ ավանդական ընտանիքը, որովհետև եթե այն վերանա, հանգիստ կարելի է կատարել ամբողջ աշխարհի երազանքը, և հաստատել սոդոմ-գոմոր։
Քաղաքացիներից մեկը նշեց, որ եթե նախկինում ջրի համար վճարում էր 4000-5000 դրամ, հիմա ստիպված է վճարել 8000-9000 դրամ: Բնակիչների՝ տեսուչին ուղղված հարցերին, վերջինս պատասխանել է, որ բողոքները շատ են: «Ուղղակի նոր ջրաչափերը բավական զգայուն են եւ ֆիքսում են ջրի անգամ մեկ կաթիլը»,- ասել է նա: