Բաժիններ՝

Պատահարից 7 օր անց վարորդը մահացել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղից դեպի Հրազդան ընթանալիս բախվել էր ճամփեզրի բետոնե կոնստրուկցիային, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Հոկտեմբերի 13-ին, ժամը 17.20-ին, վարորդը՝ 1965 թ. ծնված Մկրտիչ Կյուրեղյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Քննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս