Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել

Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Tida» մակնիշի 35 MR 740 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ս.) և «Opel» մակնիշի 34 RT 859 պետհամարանիշի (վարորդ՝ Բ. Ա.) ավտոմեքենաները, այնուհետև «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենան բախվել է վերգետնյա անցման բետոնե սյանը:

Փրկարարները «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Ն. Դ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենասյին, ով հոսպիտալացրել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, գազի արտահոսք չի եղել:

Տեսանյութեր

Լրահոս