
Վրաերթ՝ Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկին

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 21:07-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկին տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վ. Պ.-ը, իր վարած «Mercedes» մակնիշի 96 QD 666 պետհամարանիշի ավտոմեքենայով, վրաերթի է ենթարկել՝ 1956 թ. ծնված Կ. Գ.-ին:
Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել: