Գագիկ Սուրենյանի համար տեղ են ազատում. նա նոր պաշտոն կստանա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրեր առաջ աշխատանքից ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը:
Հարցին` ի՞նչն է Վարդանյանի պաշտոնանկության պատճառը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից մեզ հայտնեցին, որ նրա պաշտոնավարման ժամկետը լրացել էր: Եվ հիդրոմետ ծառայության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար առաջիկայում մրցույթ կհայտարարվի: Արդյո՞ք Լ. Վարդանյանը կմասնակցի մրցույթին, դեռևս հայտնի չէ: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ այս պաշտոնին նշանակվելու է հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի ներկայիս պետ, հանրահայտ Գագիկ Սուրենյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։