Դատարան է ուղարկվել առևանգման դեպքով հարուցված քրեական գործը։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի նոյեմբերի 26-ից Երևան քաղաքի Հր.Քոչար և Փափազյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Ով որ այս մանկանը ընդունի Իմանունով, Ինձ է ընդունում, իսկ ով որ Ինձ ընդունի, ընդունում է Ինձ Ուղարկողին» (Ղուկաս 9:48):
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Վահե Չիլյանին հանդիպեցինք Արցախի զորամասերից մեկում: 18 տարեկան է, բանակում ծառայում է արդեն հինգ ամիս: Ասում է. «Չեմ էլ զգացել, թե այդ հինգ ամիսներն ինչպես են անցել. ոնց որ մի շաբաթ առաջ եկած լինեմ: Կարծում եմ՝ նույն կերպ էլ կանցնեն ծառայությանս մյուս ամիսները»:
Վերաքննիչ դատարան է բողոքարկվել կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը։
Անասնագողությունը բացահայտվեց. նախկինում 10 անգամ ազատազրկվածը՝ կրկին ոստիկանությունում:
Ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում. զգուշացվում էին երթևեկության մասնակից հետիոտները:
Թալանել են ավտոլվացման կետերի վճարման արկղերը:
Բացահայտվեց ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը:
Նոյեմբերի 25-ին, ժամը 14:51-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի սկզբնամասում գտնվող «Միկա» բենզալցակայանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 28-ին ժամը 10։00-16:00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Բայրոնի փողոցի, Սայաթ-Նովա պող․ 1, 3, 5, Տերյան փող․ 59-ից-71 կենտ համարների ջրամատակարարումը:
Վանաձորում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Գառնիկ Բորիսի Պետրոսյանը նախնական ախտորոշման համաձայն մահացել է սրտամկանի ինֆարկտից:
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։18-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցի թիվ 39ա շենքի բնակարաներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Նոյեմբերի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսային 3-8 մ/վ:
Վանաձորցի 3 անչափահասները բնակարանային գողության կասկածանքով բերվել են ոստիկանություն:
Կլիմայական փոփոխության դեմ պայքարի միջոցառումներով Հայաստանը տարածաշրջանի առաջատար երկրներից է:
Նոյեմբերի 25-ին, ժամը 11:31-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-4» թաղամասում գտնվող գործարանի տարածքում տնակներ են այրվում:
Նոյեմբերի 24-ին, ժամը 19.10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունի փողոցի թիվ 15/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1947 թ. ծնված Գոհարիկ Մարկոսյանին։
Հեղինակավոր Forbes հանդեսը ծավալուն հոդված է հրապարակել Kerbedanz բրենդի մասին, որը զբաղվում է թանկարժեք ժամացույցների արտադրությամբ և վաճառքով։
Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ Բաթումիում հինգաստղանի «Լեոգրանդ» հյուրանոցում նոյեմբերի 24-ի երեկոյան տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է 11 մարդ, որոնցից 10-ը Վրաստանի քաղաքացիներ են, իսկ 1-ը՝ Իրանի: Հոսպիտալացվել է 21 մարդ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 25-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « Ջեռուցման սեզոնին ընդառաջ՝ Ազգային ժողովում ջրհեղեղներն անպակաս են: ԱԺ ղեկավարությունը խոստացել էր նոյեմբերի 18-19-ը միացնել ամբողջ խորհրդարանի ջեռուցումը. այդ մասին նույնիսկ սոցիալական ցանցի իր էջում հայտնել էր ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժող կողմի իրավահաջորդները երկրորդ դիմումն են ներկայացրել Սահմանադրական դատարան:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին ժամը 10:45-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վրաստանին սահմանամերձ գյուղերի բնակիչներից ահազանգ-բողոք ստացանք, որ ՊԵԿ-ն արգելել է 5 կիլոգրամից ավելի մանդարին ու ցիտրուսային այլ մրգեր առանց մաքսազերծելու ներկրել Հայաստան։ Նախկինում այդ շեմը 50 կգ էր։ Այսինքն՝ մինչեւ 50 կգ-ն չէր համարվում առեւտրային քանակ ու չէր մաքսազերծվում։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արարատի, Աբովյանի և Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Լոռու մարզում երեկ դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Հանկարծամահ է եղել 1981թ. ծնված պայմանագրային զինծառայողը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 37-ամյա ղեկավար Արտավազդ Սարգսյանը բավական ունեցվածք է կուտակել:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 28-ին «Ֆլորենս» ռեստորանում կայացել էր ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանի որդու հարսանիքը։ Փեսացուն էլ, հարսնացուն էլ մոսկվաբնակ են, սակայն հարսանիքը կազմակերպել էին Երևանում։