
Նորագավիթի մոտ բախվել են Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսը և Opel-ը, կան վիրավորներ. Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:25-ի սահմաններում Նորագավիթի ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտ բախվել են Գետազատ-Երևան երթուղին սպասարկող FAW մակնիշի 3163 L համարանիշի ավտոբուսը և Opel մակնիշի 35 GN 967 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։