Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:
ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը չի ճանաչում գող համայնքապետերին և տեղյակ չէ համայնքային բյուջեների թալանից:
Դեկտեմբերի 12-ի ցերեկը, դեկտեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շուկայում մոնիթորինգ է իրականացնում պլաստիկ բրինձ հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման խնդրին՝ ասաց, որ դա առանձին գործընթաց է և ներգրավված չէ ՀՀ-ԵՄ համաձայնագրում։
«Դա աքսիոմատիկ ճշմարտություն է, որ ցանկացած ապրանքատեսակի գների բարձրացումը բացասական է ազդում բոլորի վրա: Մեր գորըծընկերներն այլ բան են ասում»:
Կաշառք տալու և փաստաբանի կողմից կաշառքի դրդչության փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ փաստաբան Վաղինակ Աթոյանը, խաբեությամբ զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Մանուկ և Սեդա Մանուկյաններին դրդել է հանցավոր արարքի կատարման` պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալուն:
ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզվող է հայտնաբերվելՊ
Անապահով խավի վրա թանկացումների ազդեցության մասին իր աղմկահարույց հայտարարության համար ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը չի փոշմանել և չի պատրաստվում ներողություն խնդրել կամ հրաժարական տալ:
ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանն (ՍԱՍ-ի Արտակ) այսօր Ազգային ժողովում վրդովվեց թանկացումների վերաբերյալ լրագրողների հարցերից:
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանի մահվան հանգամանքները:
Աղքատությունից դուրս գալու համար պետք է աշխատատեղ ստեղծել: Նման հայտարարությամբ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հանդես եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, որտեղ առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկվելու և ընդունվելու են մի շարք օրենքների նախագծեր:
Այսօր երկարատև բացակայությունից հետո Ազգային ժողով էր եկել ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ արդեն կամաց-կամաց կազդուրվում է:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 00.27-ին, ՀՀ ՏԿ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ այրվում է Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 97 տան դիմաց գտնվող տնակը:
ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից դեկտեմբերի 11-ին արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած Նարեկ Ադիբեկյանը ՌԴ Պյատիգորսկ քաղաքից էր, նա ընտանիքի հետ բնակվում էր այնտեղ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերն էլ բացահայտվել են։
Ժամը 13։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 241 հասցեի դիմաց բախվել են Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Մանվել Մարալյանի վարած УАЗ 31512 մակնիշի ՊՆ 0213 Մ և Հաղպատ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Արթուր Ավետիքյանի վարած Volkswagen Passat մակնիշի 23 ՕՏ 242 համարանիշի ավտոմեքենաները։
«Փաստ» թերթը գրում է. «Այս մի երկու ամիս է՝ քննարկվում է ընտանեկան բռնությունները կանխարգելող օրենքի նախագիծը:
Հայտնաբերվել ու կալանավորվել է հերթական հետախուզվողը։
Դեկտեմբերի 11-ին, ՀՀ սահմանի հյուսիս արևելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարքային Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.): Ներկայումս զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը ծանր կայուն է:
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
ԱԺ արտահերթ նիստը` ուղիղ հեռարձակմամբ:
Դեկտեմբերի 4-ից 10-ը Երևանում Ճանապարհային ոստիկանության իրականացրած ուժեղացված ծառայության արդյունքները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապարանի քաղաքապետարանի շենքն այս օրերին աղետի գոտի է հիշեցնում։
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։