Բաժիններ՝

Դատապարտյալը փախել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից. քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նյութերի համաձայն` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Թ. Ալավերդյանը առողջական խնդիրների պատճառով 10.11.2017թ.-ին տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ համապատասխան բաժանմունքի հիվանդասենյակում պահվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթապահ խմբի գլխավոր մասնագետ Ա. Միքայելյանի և նույն հիմնարկի պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Հ. Շիրակյանի հսկողությամբ: Սակայն 14.11.2017թ.-ին, օգտվելով նշված աշխատակիցների կողմից ծառայության նկատմամբ դրսևորած անփույթ վերաբերմունքից, մտել է սանհանգույց, ապա` այդտեղից դեպի բաց պատշգամբ տանող դռնով դիմել փախուստի:

Վերը նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ և 355-րդ հոդվածների 1-ին մասերով:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու` առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս